Ռուս խաղաղապահները Արցախից Հայաստան են տեղափոխել ՌԴ 44 քաղաքացու
Ռուս խաղաղապահները երեկ՝ հունվարի 29-ին, Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխել Ռուսաստանի Դաշնության 44 քաղաքացու։
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ տեղափոխումն իրականացվել է ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։
44 ռուսներից 7-ը երեխաներ են։
Հիշեցնենք՝ Լաչինի միջանցքը դեկտեմբերի 12-ից մինչ օրս փակ է:
Կարծիքներ