Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու պատերազմի ընթացքում ՀՀ-ն չճանաչեց ԼՂ-ի անկախությունը
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, քանի որ այդ դեպքում նույնիսկ նոյեմբերի 9-ին հնարավոր չէր լինի պատերազմը կանգնեցնել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հիշեցրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դիտարկումն առ այն, թե ինչու Փաշինյանը 44-օրյա պատերազմի ընթացքում չի խոսել Արցախի անկախության ճանաչման հնարավորության մասին: «Չէ՞ որ դա մեր դիվանագիտական իսկանդերն էր»,-ասել էր Աշոտյանը:
Փաշինյանն էլ պատասխանեց. «Ինչո՞ւ 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ չեն ճանաչել անկախությունը: Իսկանդերն օգտագործեիք, պրծնեինք այս պատմությունից»;
Թե ինչո՞ւ 44-օրյա պատերազմի ընթացքում չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը՝ Հայաստանի վարչապետը պատասխանեց. «Շատ պարզ պատճառով. նույնիսկ նոյեմբերի 9-ին այդ պատերազմը կանգնեցնել հնարավոր չէր լինի»:
Կարծիքներ