Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 17-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Մարտունի-Վարդենիս, Տաթև-Քաշունի, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Կարծիքներ