Փոփոխություններ ԱՀ կառավարության կազմում. Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 9-ին ստորագրել է հրամանագիր՝ հանրապետության Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» հրամանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի կայքը:
Համաձայն հրամանագրի՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը վերանվանվել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության, ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից առանձնացվել է էկոնոմիկայի մասը և միացվել ֆինանսների նախարարությանը:
Պետական կառավարման մարմինների կառուցվածքում ավելացել է պետական վերահսկողական ծառայությունը (ներկայումս գործող Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության իրավահաջորդը) և նորաստեղծ նյութական վնասների հարցերի կոմիտեն:
Կարծիքներ