Թրամփը Բայդենին և Հարիսին անվանել է ԱՄՆ-ի խայտառակություն
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարիսին անվանել է երկրի խայտառակություն։
«Խաբեբա Ջո Բայդենը և ստախոս Կամալա Հարիսը մեծ խայտառակություն են Ամերիկայի համար, նման բան նախկինում չի եղել», - գրել է նա իր Truth Social էջում:
Թրամփը նաև նշել է, որ Բայդենի ելույթը Սպիտակ տնից՝ ընտրապայքարից դուրս գալու որոշման վերաբերյալ, «հազիվ հասկանալի էր և շատ վատ»։
Կարծիքներ