Նոր Խարբերդում հրդեհ է բռնկվել. կա տուժած

Նոյեմբերի 29-ին, ժամը 19։43-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի առաջին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Այս մասին տեղեկանում է ԱԻՆ հաղորդագրությունից:
Ըստ հաղորդագրության՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:08-ին: Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ տուժած։
Կարծիքներ