Սոչիում ուժեղ քամու պատճառով երեք ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել

Սոչիում ուժեղ քամու պատճառով երեք ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել

Մախաչկալայից, Մոսկվայից և Ուֆայից Սոչի թռչող ինքնաթիռները Սոչիում ուժեղ քամու պատճառով մեկնել են Կրասնոդարի այլընտրանքային օդանավակայան։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Սոչիի, Անապայի և Կրասնոդարի օդանավակայանները կառավարող Aerodynamics ընկերության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ Սոչիում կանխատեսել էին անձրևներ և ամպրոպ, քամու ուժգնացում մինչև 27 մ/վրկ, փոթորիկ մինչև հինգ բալ բարձր ալիքներով։ Գոյություն ունի նաև գետերի մակարդակի բարձրացման և լեռներում սելավների կուտակման վտանգ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում