Ֆիլիպիններում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ֆիլիպինների Մինդանաո կղզում երեքշաբթի օրը 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հանրապետության հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտից։
Էպիկենտրոնը գտնվել է նահանգապետ Ջեներոսոյի մունիցիպալիտետից 4 կմ հյուսիս-արեւելք, որի բնակչությունը կազմում է մոտ 60 հազար մարդ։
Փորձագետները բացառել են այդ տարածքում կրկնվող ցնցումների հավանականությունը: Զոհերի և հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։
Կարծիքներ