Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի հանդիպումները

Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի հանդիպումները

Հուլիսի 27-ին չեխական Պլզեն քաղաքի «Դուսան Արենայում» կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Պլզեն» (Չեխիա)–«Դրիտա» (Կոսովո) առաջին հանդիպումը:

Հանդիպման մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ՝ Մեսրոպ Ղազարյանը և Խաչատուր Հովհաննիսյանը:

Նույն օրը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Գրուպամա Արենայում» կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) – «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) առաջին հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից՝ Աշոտ Ղալթախչյանը նշանակվել է հանդիպման մրցավար: Մրցավարի օգնականները կլինեն Արթուր Գդլյանը և Սարգիս Հովհաննիսյանը, չորրորդ պաշտոնյան՝ Զավեն Հովհաննիսյանը:վ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում