Ջրափրկարարները Սևանա լճի ափ են վերադարձրել երկու քաղաքացու
Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները hուլիսի 12-ին, ժամը 16։55-ին ափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են 2 քաղաքացու, ովքեր չեն կարողանում վերադառնալ ափ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, ջրափրկարարները մոտորանավակով քաղաքացիներ Ի․ Ա․-ին (ծնված 1994 թ․) և (Հ․ Ա․-ին ծնված 1989 թ․) մոտեցրել են ափ։
Կարծիքներ