Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 133 նոր դեպք. մահացել է 14 մարդ
Հայաստանում դեկտեմբերի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 հազար 538 դեպք, որից 325 հազար 394-ը`առողջացման, 7 802-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
Կորոնավիրուսային հիվանդությունից նույն ժամի դրությամբ փաստացի բուժում է ստանում 7 հազար 866 բուժառու:
Վերջին մեկ օրում կատարվել է 7 135 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 133 նոր դեպք, առողջացել է 560 քաղաքացի, արձանագրվել է մահվան 14 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 447 հազար 762-ի:
Կարծիքներ