ԱՄՆ-ն դիտարկում է բելառուսական յոթ պաշտոնյայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը
ԱՄՆ-ն դիտարկում է բելառուսական յոթ պաշտոնյայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, ովքեր, իրենց կարծիքով, ներգրավված էին օգոստոսի 9-ին անցկացված կեղծված նախագահական ընտրություններում եւ խաղաղ ցուցարարների դեմ բռնություններում, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:
«Մենք յոթ հոգանոց խումբ ունենք: Մենք աշխատում ենք Ֆինանսների նախարարության հետ ապացույցների փաթեթի ուղղությամբ` պատժամիջոցներ կիրառելու համար»,- Reuters-ին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:
«Դրանք նվազագույն ջանքեր են, որպեսզի ոչ թե պարզապես անուններ նշել, այլ ցույց տալ, որ երբ մարդիկ միաժամանակ կեղծում են ընտրությունները եւ բռնություն են գործադրում խաղաղ ցուցարարների նկատմամբ, որոնք օգտվում են հավաքների եւ արտահայտման հիմնական ազատություններից, ապա դա որոշակի պատասխանատվության է հանգեցնում»:
Կարծիքներ