Ճապոնիայում 157 հազար մարդու խորհուրդ է տրվել տեղափոխվել տարհանման կենտրոններ՝ թայֆունի պատճառով

Ճապոնիայում 157 հազար մարդու խորհուրդ է տրվել տեղափոխվել տարհանման կենտրոններ՝ թայֆունի պատճառով

Առնվազն 157,000 մարդու խորհուրդ է տրվել լքել իրենց տները և տեղափոխվել Ճապոնիայի հարավ-արևմտյան Միյաձակի պրեֆեկտուրայի տարհանման կենտրոններ Կանուն թայֆունի ազդեցության պատճառով: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը ։

Ավելի քան մեկ շաբաթ Ճապոնիայի հարավում մոլեգնող արեւադարձային փոթորիկը հորդառատ անձրեւներ է առաջացրել Օկինավա եւ Կյուսյու կղզիներում։ Ըստ եղանակային կանխատեսումների՝ առանձին շրջաններում տեղումների ինտենսիվությունը կազմում է օրական 300-400 մմ։ Սա հանգեցնում է սողանքների, վարարումների, գետերի ափերից դուրս գալու վտանգի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում