Անպատժելիությունը կանաչ լույս է վառում նոր ոճրագործությունների համար. Կոստանյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Անպատժելիությունը կանաչ լույս է վառում նոր ոճրագործությունների համար. Կոստանյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ «պատերազմում հաղթելը իր կյանքի, իր քաղաքական կյանքի առաքելությունն էր...», հստակ ցույց է տալիս, թե ինչպես է անպատժելիությունը կանաչ լույս վառում նոր ոճրագործությունների համար։

Միջազգային համայնքը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ կանխելու էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում