Տեղեկությունը, թե ԱՀ ՊԲ կրակոցներից ադրբեջանական ԶՈւ երկու զինծառայող է վիրավորում ստացել՝ սուտ է․ Արցախի ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, համաձայն որի իբր սեպտեմբերի 19-ին ժամը 11:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով ականանետեր ու հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում են ստացել ադրբեջանական ԶՈւ երկու զինծառայողներ, ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմը նշված ուղղությամբ ինքն է խախտել հրադադարը, կիրառելով բացի հրաձգային զինատեսակներից նաև ականանետ։
Կարծիքներ