Ադրբեջանը հայտնում է Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողության» մասին
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, իբր ադրբեջանական բանակը սկսել է տեղական բնույթի հակաահաբեկչական գործողություններ՝ «տարածաշրջանում լայնածավալ սադրանքները կանխելու, հայկական զինված ուժերի ստորաբաժանումների զինաթափումն ու ադրբեջանական տարածքներից դուրսբերումը ապահովելու, ԼՂ զինվորականները չեզոքացնելու նպատակով»։
Նշվում է, որ Ադրբեջանն այս գործողություններով ապահովելու է իբր քաղաքացիական անձանց վերադարձը օկուպացիայից ազատագրված տարածքներ, ապահովելու է ադրբեջանական զինվորականների և վերականգնողական և շինարարական աշխատանքներում ներգրավված քաղաքացիական անձանց անվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանում Ադրբեջանի սահմանադրական կարգի վերականգնումը։
«Բարձր ճշգրտության զինատեսակների կիրառմամբ գործողությունների շրջանակում քանդվելու են Հայաստանի զինված ուժերի կազմավորումների առաջադեմ և խորքային դիրքերն ու երկարաժամկետ կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ