Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 76 ամյակին նվիրված միջոցառում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 76 ամյակին նվիրված միջոցառում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում

Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում այսօր տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակին: Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել․

«Հարգելի վետերաններ, սիրելի զինվորներ, սպաներ, սերժանտներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը մեծ իրադարձություն էր ինչպես մարդկության, այնպես էլ մեր ժողովուրդների պատմության մեջ:

 

Հաղթանակի օրվանից 76 տարի անց մենք զգում ենք հերոսական սխրանքի վեհությունը, որն իրականացրել են մեր պապերն ու նախապապերը: Մենք բարձր ենք գնահատում նացիզմի դեմ պայքարը, որի առկայությանը բախվում ենք մինչ օրս, դրա վառ ապացույցն է տարածաշրջանում կոնկրետ անձանց հայատյաց գաղափարներով քաղաքականություն վարելը։ Բայց մենք հավատարիմ ենք մեր պայքարում, դրա վառ ապացույցը 44-օրյա պատերազմն է, որի ժամանակ անմահացած մեր հերոսները շարունակում էին իրենց պապերի արդար պայքարը։

 

Հաղթանակի օրը մեր երկրների ներկա սերնդի համար ծառայում է որպես հոգևոր միասնության և համերաշխության փայլուն օրինակ: Այս տոնի առթիվ անկեղծորեն մաղթում եմ ձեզ՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, 102-րդ ռազմաբազայի զինծառայողներ, Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահներ, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն, ընտանեկան բարեկեցություն և հաջողություն ծառայության մեջ»։

 

Միջոցառման ժամանակ պարգևատրվել են ծառայության մեջ աչքի ընկած մի շարք զինվորականներ, հնչել են հաղթանակին նվիրված երգեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում