Ընդունվում են հայտեր «Քույր դպրոցներ» կրթական ծրագրի շրջանակում Ֆրանսիայում կայանալիք հյուրախաղերի մասնակցության նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Ֆրանս-Աշտարակ» հայ-ֆրանսիական մշակութային միությունը և Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը հայտարարում են մրցույթ՝ «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի Լիոն և Վալանս քաղաքներում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա համատեղ համերգաշարի մասնակցության նպատակով:
Լսումներին կարող են մասնակցել ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտները հետևյալ մասնագիտություններով՝ դաշնամուր, ջութակ, փողային գործիքներ, ազգային նվագարաններ և մեներգեցողություն: Ծրագրի մասնակցության բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները:
Մասնակիցների ընտրությունը կիրականացվի տեսաձայնագրությունների միջոցով՝ մասնագիտական հանձնաժողովի կողմից:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2025 թվականի մայիսի 8-ը ներկայացնել տեսաձայնագրության առցանց հղումը (Youtube հարթակի հղում) [email protected] էլեկտրոնային հասցեին: Տեսաձայնագրության տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 7 րոպե, կատարվող ծրագիրը՝ ազատ ոճի ստեղծագործություններ:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ 077-42-24-62 հեռախոսահամարով (Մոնիկա Պետրոսյան):
Կարծիքներ