Այսօր պայքարի մեջ կներգրավվի ևս 3 հայ ըմբիշ. Ըմբշամարտի ԵԱ
Հունգարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ կներգրավվի ևս 3 հայ ըմբիշ: Մրցագորգ դուրս կգան 61 կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը և 92 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ երեկոյան գոտեմարտերում 3 հայ ըմբիշներ՝ Մանվել Խնձրցյանը, Արման Ավագյանը և Արման Անդրեասյանը կպայքարեն մեդալների համար:
Կարծիքներ