Նորատուսից առգրավվել է 2 ձկնորսական նավակ, Ծովինարից՝ 60.2 կգ սիգ. ԲԸՏՄ
Սևանա լճից «սիգ» ձկնատեսակի ապօրինի որսի կանխարգելիչ համատեղ միջոցառման ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի ափամերձ տարածքից առգրավել են ձկնորսական 2 նավակ, իսկ Վարդենիս-Մարտունի ավտոմայրուղում «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 60.2կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է։
ԲԸՏՄ-ի փոխանցմամբ՝ վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
Նախորդ տարի, նույն միջոցառումների ընթացքում, Նորատուս և Արեգունի պահաբաժինների տարածքներից առգրավված ապօրինի որսագործիք հանդիսացող ձկնորսական 2 նավակ դատարանի վճռով բռնագրավվել է։
ՀԻՇԵՑՈՒՄ. ապօրինի որսի ընթացքում օգտագործվող գործիքները, մետաղյա նավակները և այլ միջոցները ԲԸՏՄ հայցապահանջով Դատարանի կողմից ենթակա են բռնագրավման։
Կարծիքներ