Ադրբեջանի և Իրանի միջև նոր սահմանային անցակետ կբացվի

Ադրբեջանի և Իրանի միջև նոր սահմանային անցակետ կբացվի

Դեկտեմբերի 30-ին, Աստարայում նոր սահմանային անցակետ կբացվի Իրանի և Ադրբեջանի միջև։

Այս մասին հայտնում է apa.az-ը:


Սահմանային անցակետի բացման մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Դարյուշ Ամանին։

«Վաղը Աստարայում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի կունենա Իրանի և Ադրբեջանի միջև սահմանային նոր անցակետի բացումը։ Առաջիկա 10 օրվա ընթացքում անցակետը կաշխատի բնականոն ռեժիմով»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում