Միջազգային քրեական դատարանը մերժել է Բոլիվիայի նախկին նախագահ Մորալեսի դեմ բողոքը

Միջազգային քրեական դատարանը մերժել է Բոլիվիայի նախկին նախագահ Մորալեսի դեմ բողոքը

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) հրաժարվել է հետաքննություն սկսել Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսի նկատմամբ, որին ժամանակավոր կառավարությունը մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է Página Siete թերթը։

«Ավարտելով առկա ողջ տեղեկատվության գնահատումը և այս զեկույցում շարադրված պատճառներով՝ դատախազը եկել է այն եզրակացության, որ հիմքեր չկան ենթադրելու, որ կատարվել են հանցագործություններ, որոնք պատկանում են ՄՔԴ իրավասությանը», - մեջբերում է հրատարակությունը։ 

2020 թվականի սեպտեմբերին Բոլիվիայի ժամանակավոր կառավարությունը և Նախագահ Ժանին Ագնեսը հայտարարել են, որ բողոք են ներկայացրել ՄՔԴ, որտեղ մեղադրում են Մորալեսին մարդկության դեմ հանցագործությունների մեջ՝ ճանապարհների փակման պատճառով, ինչը հանգեցրել է բժշկական պարագաների մատակարարման ընդհատումների: Ժամանակավոր իշխանությունների տվյալներով՝ առնվազն 40 հիվանդ մահացել է ժամանակին օգնություն չստանալու պատճառով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում