Սպիտակ տունը հայտարարել է, որ Բայդենի՝ Ուկրաինա այցելելու ծրագիր դեռևս չկա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս փուլում չի նախատեսում այցելել Ուկրաինա՝ չնայած նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան Պիերը։
«Չկա որևէ ուղևորություն, որը ես կարող եմ հաստատել հիմա: Նախագահի գրաֆիկն այսպիսին է. Եվ, իհարկե, Ուկրաինա այցի հաստատում չկա»,- ընդգծել է Ժան Պիերը։
Ինչպես կիրակի օրը հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից՝ երկու առաջնորդների հեռախոսազրույցից հետո, Զելենսկին հրավիրել է Բայդենին այցելել Կիև։ Զելենսկու տեսանկյունից այցը կարող է «հզոր ազդանշան» լինել և օգնել Ուկրաինայի շուրջ լարվածության թուլացմանը։
Կարծիքներ