Մակրոնը կոչ է արել Իրանին դադարեցնել աջակցությունը Ռուսաստանին Ուկրաինայի հակամարտությունում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր իրանցի պաշտոնակից Էբրահիմ Ռաիսիի հետ զրույցում Թեհրանին կոչ է արել դադարեցնել աջակցել Մոսկվային ուկրաինական հակամարտությունում։ Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, որը տարածվել է շաբաթ օրը երկու առաջնորդների զրույցից հետո։
Տեքստում նշվում է, որ Ֆրանսիայի ղեկավարը ուշադրություն է հրավիրում հետևանքների լրջության վրա, որոնք կապված են Իրանի կողմից ռուսական կողմին անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ մատակարարումների հետ։ Մակրոնը Թեհրանին կոչ է արել անհապաղ դադարեցնել աջակցությունը Ռուսաստանին Ուկրաինայի հակամարտությունում, - հավելել է Ելիսեյան պալատը։
Մակրոնի վարչակազմը հայտնել է նաեւ, որ հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը անհանգստություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
Կարծիքներ