Կանադան պատժամիջոցներ է կիրառել Յանուկովիչի, Պոդոլյակիի և մի շարք գերատեսչությունների դեմ
Կանադայի իշխանությունները որոշել են պատժամիջոցների ցուցակում ներառել 24 ֆիզիկական և 17 իրավաբանական անձանց, որոնք, ըստ Օտտավայի, փորձում են ոչնչացնել ուկրաինական մշակութային վայրերը, հաստատությունները և ուկրաինական ինքնությունը։ Այս մասին ասվում է շաբաթ օրը Կանադայի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Ցուցակներում, ըստ ռուսական ՏԱՍՍ-ի ձևակերպման, մասնավորապես, ներառվել են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, բլոգեր և ռազմական դիտորդ Յուրի Պոդոլյական, Դանիիլ Բեզսոնովը, Խերսոնի շրջանի մշակույթի նախարար Ալեքսանդր Կուզմենկոն, Ղրիմի մշակույթի նախարար Տատյանա Մանեժինան։ Ղրիմի կրթության և գիտության նախարար Վալենտինա Լավրիկը, Խերսոնի տարածաշրջանային տեղական թանգարանի տնօրեն Տատյանա Բրատչենկոն։
Կարծիքներ