Զելենսկին Բայդենին խնդրել է Ռուսաստանը ներառել ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակում
 
            Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենին խնդրել է Ռուսաստանի Դաշնությունը ներառել ահաբեկչությունը հովանավորող երկրների ԱՄՆ ցուցակում։ Այս մասին ինչպես հայտնում է ՏԱՍՍ֊ը՝ գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով աղբյուրները։
Զելենսկին համապատասխան կոչով դիմել է ամերիկացի առաջնորդին այս շաբաթվա սկզբին՝ հեռախոսազրույցի ժամանակ։ Իր հերթին, Բայդենը, ըստ թերթի, ոչ մի պարտավորություն չի ստանձնել, սակայն ասել է, որ պատրաստ է ուսումնասիրել Մոսկվայի վրա ճնշումը մեծացնելու առաջարկների մի ամբողջ շարք։


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ