Արցախում մեկնարկում է տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի առաջին փուլը
Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։ Այս մասին հայտնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից։
Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։
Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։
Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում։
Ընտանիքները դիմումները ներկայացնելու են Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն։
Կարծիքներ