Ջերմուկ-Գնդևազ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Ջերմուկ-Գնդևազ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Սեպտեմբերի 21-ին, ժամը 23:04-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջերմուկ-Գնդևազ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:39-ին, մարվել՝ 23:45-ին: Այրվել է «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում