Ֆրանսիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնում Սիրիայում բռնությունների առնչությամբ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Սիրիայում վերջին օրերին Տարտուս, Լաթաքիա և Հոմս նահանգներում տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Ֆրանսիան խստորեն դատապարտում է կրոնական հողի վրա քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունները: Սիրիայի իշխանություններին հորդորում ենք ապահովել, որպեսզի անկախ հետաքննությունը կարողանա լույս սփռել այդ հանցագործությունների վրա, և որ մեղավորները դատապարտվեն:
Ֆրանսիան վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղ և ներառական քաղաքական անցմանը, որը պաշտպանված է արտաքին միջամտությունից, երաշխավորում է Սիրիայի էթնիկ և կրոնական բազմակարծության պահպանումը։ Դա միակ միջոցն է՝ կանխելու բռնությունը երկրում»,- ասվում է հաորդագրության մեջ։
Կարծիքներ