Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմը մեկ նպատակ է հետապնդում՝ իզոլացնել Հայաստանը, կոտրել դիմադրողականությունը ու երկիրը վերածել ծայրագավառի
Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
Հայաստանում գործող 5-րդ շարասյան վրա դրված է «ԿՈԼՑՈ» օպերացիան իրականացնելու խնդիր։ Փոքրիկ՝ մի քանի հոգանոց խմբերով փորձ է արվում փակել Հայաստանի միջպետական ճանապարհները, կտրել Հայաստանն արտաքին աշխարհից։
Սակայն ճանապարհները մի քանի րոպե անց բացվում են ոստիկանության աշխատակիցների կողմից։
Տեղեկատվական հոսքերով նաև փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում նաև միջպետական ճանապարհներ են փակ, ինչն իրականությանը չի համապատասխանում։
Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմը մեկ նպատակ է հետապնդում՝ իզոլացնել Հայաստանը, կոտրել դիմադրողականությունը ու երկիրը վերածել ծայրագավառի։
Կարծիքներ