Հուլիսի 4-ին և 5-ին ժամանակավորապես կփակվեն մայրաքաղաքի կենտրոնի առանձին փողոցներ. ցանկ
ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության տոների համատեքստում անցկացվող միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 4-ին և 5-ին ժամանակավորապես կփակվեն մայրաքաղաքի կենտրոնի առանձին փողոցներ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Հուլիսի 4-ին՝ ժամը 20:00-ից, փակ կլինի Վ. Սարգսյան փողոցը, 23:00-ից՝ Հանրապետության հրապարակը, 00:00-ից՝ Շահումյանի անվան հրապարակը, մասնակի կփակվեն նաև Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցները:
Ուղիղ կեսգիշերին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է «Tricolor» Yerevan night Run գիշերային վազքարշավը, որն անցնելու է նշված փողոցներով:
Հուլիսի 5-ին տեղի կունենա ավանդական տոնական քայլերթը, որը կմեկնարկի 19:30-ին՝ Ազատության հրապարակից, կանցնի Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և կավարտվի Հանրապետության հրապարակում:
19:00-ից մինչև 20:00-ն փակ կլինի Հանրապետության հրապարակը:
Կարծիքներ