Մահացել է մեքսիկացի երգիչ Վիսենտե Ֆերնանդեսը

Մահացել է մեքսիկացի երգիչ Վիսենտե Ֆերնանդեսը

Կիրակի օրը 81 տարեկան հասակում մահացել է մեքսիկացի երգիչ Վիսենտե Ֆերնանդեսը՝ ռանչերի ոճով ժողովրդական երաժիշտը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հրապարակվել է Instagram-ի իր պաշտոնական էջում ։

Արտիստի մահվան պատճառը չի նշվում, սակայն, ըստ Infobae ինտերնետային պորտալի , նա հոսպիտալացվել է օգոստոսին։ Դեկտեմբերի 1-ին երգիչը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, դեկտեմբերի 9-ին նրա ինքնազգացողությունը վատացել է։

Ֆերնանդեսը հայտնի դարձավ 1960-ականների կեսերին։ Իր կարիերայի ընթացքում նա ձայնագրել է ավելի քան 100 ալբոմ և վաճառել ավելի քան 70 միլիոն ձայնագրություն։ Նրա աշխատանքը արժանացել է մի շարք մրցանակների։ Մասնավորապես, նա ստացել է երեք Գրեմմի, ինը Լատինական Գրեմմի, 14 Lo Nuestro մրցանակ։ 1998 թվականին Ֆերնանդեսը աստղ ստացավ Հոլիվուդի Փառքի ծառուղում։ Բացի այդ, երգիչը նկարահանվել է ֆիլմերում. նա մասնակցել է առնվազն 30 ֆիլմի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում