Զելենսկին Ռումինիայում հայտարարել է հացահատիկի նոր միջանցքի բացման մասին

Զելենսկին Ռումինիայում հայտարարել է հացահատիկի նոր միջանցքի բացման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բուխարեստում հայտարարել է Ռումինիայի և Մոլդովայի տարածքով հացահատիկային նոր միջանցքի բացման մասին։ Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։

«Մենք արդեն լավ արդյունքների ենք հասել այս եռանկյունու լոգիստիկայի զարգացման գործում, շուտով կգործարկվի հացահատիկային միջանցքը Ուկրաինայից Մոլդովայով դեպի Ռումինիա»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Կիևը, Բուխարեստը և Քիշնևը ի վիճակի են հիմք ստեղծել ոչ միայն երեք երկրների և ժողովուրդների, այլև ողջ Եվրոպայի զարգացման համար։ Հոկտեմբերի 2-ին Զելենսկին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ քննարկել էր ուկրաինական հացահատիկի արտահանման այլընտրանքային միջանցքները։ Նրանք պայմանավորվել էին պահպանել կառուցողական երկխոսությունը ԵՄ անդամ երկրների կողմից միակողմանի սահմանափակումների վերացման շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում