Արցախի ԱԺ պատգամավորն աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն

Արցախի ԱԺ պատգամավորն աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն

Արցախի Հանրապետության ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցության» խմբակցության  նախագահ Դավիթ Մելքումյանն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է։ Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ-ից, այցի ընթացքում պատգամավորը հանդիպել է Բելգիայի թագավորությունում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Աննա Աղաջանյանի հետ։

Քննարկել են հարցեր Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային զարգացումների մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում