Գերմանիայում գնաճը դանդաղել Է հասնելով մինչեւ զրո
Գերմանիայում սպառողական գները, որոնք ներդաշնակեցվել են Եվրամիության չափորոշիչների հետ, 2020 թվականի հուլիսին տարեկան արտահայտությամբ չեն փոխվել մեկ ամիս առաջվա 0,8 տոկոսով աճից հետո: Այդ մասին, վկայում են երկրի Դաշնային վիճակագրական վարչության (Destatis) վերջնական տվյալները:
Սպառողական գները նախորդ ամսվա համեմատությամբ նվազել են 0,5 տոկոսով: Հունիսին դրանք ամսական արտահայտությամբ բարձրացել Էին 0,7 տոկոսով:
Գները, որոնք նախատեսված են գերմանական չափորոշիչներով, հուլիսին 0,1 տոկոսով նվազել են տարեկան արտահայտությամբ եւ 0,5 տոկոսով՝ ամսական արտահայտությամբ:
Բոլոր չորս ցուցանիշների դինամիկան համընկել Է վերլուծաբանների՝ նախապես հայտարարված տվյալների եւ միջին կանխատեսումների հետ, վկայում են Trading Economics-ի տվյալները:
Կարծիքներ