ԱՄՀ-ն հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Ղազախստանում բողոքի ցույցերի տնտեսական հետևանքների մասին
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մասնագետները վաղաժամ են համարում Ղազախստանում ցույցերի հնարավոր տնտեսական հետեւանքների վերաբերյալ գնահատականներ տալը։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է հիմնադրամի ներկայացուցիչը։
«Դեռևս վաղ է մեկնաբանել Ղազախստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքները, բայց մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է կատարվում», - ասել է նա։
Կարծիքներ