Երբ կմեկնարկի Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչությունը․ ԿԸՀ-ն ժամանակացույց է հրապարակել

Երբ կմեկնարկի Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչությունը․ ԿԸՀ-ն ժամանակացույց է հրապարակել

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչությունը կմեկնարկի օգոստոսի 23-ից և կտևելի մինչև սեպտեմբերի 15-ը, ժամը 24։00-ն։

ԿԸՀ-ն հրապարակել է գործընթացի ժամանակացույցը։

Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 13-ը։ Կուսակցսությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը տեղի է ունենալու օգոստոսի 13-ից օգոստոսի 18-ը։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուները, ինչպես նաև կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներում ընդգրկված կուսակցություններն իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ են ներկայացնելու մինչև օգոստոսի 23-ը։

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում