Փորձում ենք հասկանալ, թե վարչապետին որտեղից են բողոքել հոսանքի որակից․ Կարեն Դարբինյան
ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին, որ գյուղերում մարդիկ համատարած բողոքում են էլեկտրական էներգիայի որակից։
Վերջինս նկատեց, որ այդ հարցի հետ կապված որևէ քննարկման համար Կառավարությունից դեռևս հրավեր չեն ստացել։
«Փորձում ենք այդ այցերը, որ մարզերով գնացել է վարչապետը, հասկանանք, թե որտեղից է բողոքը եղել, որպեսզի լուծում տանք։ Նմանատիպ բողոքների դեպքում, եթե որևէ տարածաշրջանից բողոքում են, դա վերցվում է մեր ուշադրության ներքո, որովհետև բողոքը ոչ միայն մեզ է հասցեագրվում, այլ նաև հանձնաժողովին, և հանձնաժողովն ունի հոդված, որ հասցեական ծրագրերի ներդրումների մասով է, և մենք պարտավոր ենք դա առաջնահերթությամբ անել։ Երբ փորձենք հասկանալ, թե որ շրջաններից է եղել բողոքը, կտանք լուծումը»,- ասաց նա։
Նա նշեց, թե գուցե այն գյուղը, որտեղ եղել է բողոք վարչապետին, հնարավոր է՝ ունի 70 թվականին կառուցված էլեկտրահաղորդման գիծ, բայց քանի որ գյուղերում բեռը համեմատած ցածր է, վթարներ չեն լինում։
Կարծիքներ