Ջերմուկի Վ. Սարգսյանի անվան զբոսայգում և Ազատամարտիկների պուրակում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ
Ջերմուկի Մյասնիկյան փողոցի սկզբնամասում գտնվող Վ. Սարգսյանի անվան զբոսայգում և Ազատամարտիկների պուրակում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ` Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 74 մլն դրամ, Կառավարությունը հատկացրել է 33 մլն 363 հազար դրամը։
Ջերմուկի Շահումյան փողոցից դեպի ըմպելասրահ տանող ճեմուղին վերանորոգվել, բարեկարգվել է, կառուցվել են տաղավարներ և տեղեկատվական կենտրոն: Ծրագրի ընդհանուր արժեքը 94 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը:
Շահումյան, Վ․ Վարդանյան, Մյասնիկյան, Մելիք-Ադամյան և Չարենցի փողոցների վերականգնման և բարեկարգման աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 704 մլն դրամ:
Կարծիքներ