Վրաստանում օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր

Վրաստանում օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր

Վրաստանի իշխանությունները օգոստոսի 7-ը սգո օր են հայտարարել՝ կապված Արևմտյան Վրաստանի Շովի բարձր լեռնային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության հետ, լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վերջին տվյալներով՝ օգոստոսի 3-ին Շովիում գրանցված սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։ Կան մի քանի տասնյակ անհետ կորածներ։

Որոնողական աշխատանքները շարունակվում են։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում