Հրդեհ Վարդաբլուր գյուղում

Հրդեհ Վարդաբլուր գյուղում

Օգոստոսի 4-ին, ժամը 23:38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաբլուր գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 80/1 հասցեում գտնվող անասնագոմում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 5-ին, ժամը 00:29-ին, մարվել՝ 01:55-ին: Այրվել են անասնագոմի տանիքից մոտ 100 քմ հատված և կուտակած անասնակեր՝ մոտ 130 հակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում