Ճապոնիային է մոտեցել սուպերթայֆուն

Ճապոնիային է մոտեցել սուպերթայֆուն

Ճապոնիայի Կյուսյու կղզու գրեթե 430 հազար շենքեր առանց էլեկտրականության են մնացել, երբ կղզուն է մոտեցել «Հայշեն» սուպերթայֆունը, փոխանցում է BBC-ն։ 

Իշխանությունները ժամանակին են հրաման արձակել ափամերձ քաղաքների ավելի քան 200 հազար մարդկանց տարհանման մասին։ Փակված են Ճապոնիայի արեւմտյան պրեֆեկտուրաների գործարանները, դպրոցները, խանութները, ձեռնարկությունները։ Հարյուրավոր ավիաչվերթներ չեղարկվել են, երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է։

Ռուսական Պրիմորյեում եւ Կորեական թերակղզում նույնպես պատրաստվում են տարերքին։

Ճապոնական օդերեւութաբանական կենտրոնի ղեկավար Յոշիհիսա Նակամոտոն նախազգուշացրել է, որ «Հայշենն» իր հզորությունը պահպանում է։ «Սպասվում են ռեկորդային տեղումներ։ Դրանք կարող են առաջացնել սողանքներ կամ անգամ խոշոր գետերի հզոր վարարում։

Ցածրադիր շրջաններում կարող են տեղի ունենալ ջրհեղեղներ, հատկապես գետաբերաններում։

«Հայշենը» սուպերթայֆուն է որակվում, որի կենտրոնում քամու արագությունը հասնում է վայրկյանում 80 մետրի կամ ժամում գրեթե 290 կիլոմետրի։

«Հայշենին» ռուսական Պրիմորյեում սպասում են երկուշաբթի-երեքշաբթի։ Այնտեղ ուժեղացված պատրաստականության են բերված ԱԻՆ ուժերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում