Փախստականների հերթական խումբը ՀՀ-ից վերադարձել է Ստեփանակերտ
Հայաստանի Հանրապետությունից նոյեմբերի 18-ին Արցախ է վերադարձել ևս 936 մարդ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Երևանից 23 ավտոբուս է ժամանել Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պարեկային խմբերի, ինչպես նաև ռազմական ոստիկանության ուղեկցությամբ:
Նշվում է, որ նոյեմբերի 14-ից սկսած Ստեփանակերտ է վերադարձել 2.6 հազար մարդ, որոնք նախկինում լքել էին իրենց տները:
Կարծիքներ