Մահացել է անվանի լուսանկարիչ Վահան Քոչարը

Մահացել է անվանի լուսանկարիչ Վահան Քոչարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացրել է, որ 71 տարեկանում կյանքից հեռացել է անվանի լուսանկարիչ, գեղանկարիչ, գրքերի ձևավորող, հայ լուսանկարչության մեծ ջատագով և նվիրյալ Վահան Քոչարը:

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել արվեստագետի հարազատներին, ընկերներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին:

 

Վահան Քոչարի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում