ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի և ԶՖԳ միջև ձևավորված սերտ գործակցությունը և վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ընդլայնելու գործակալության հետ համագործակցությունը։

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ.» ճանապարհային քարտեզի դրույթների իրագործման ընթացքին (ստորագրվել է 2021թ. դեկտեմբերի 9-ին)։

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել ԶՖԳ կողմից Հայաստանում իրականացվող ընթացիկ, ինչպես նաև հնարավոր նոր ծրագրերի իրականացման շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում