Պաշտոնական Անկարան չի բացառում Սիրիայի և Եգիպտոսի հետ հարաբերությունների վերանայումը
Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մի շարք արաբական պետությունների հետ Թուրքիայի կապերի վերականգնման վերաբերյալ հարցերին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Եգիպտոսի և Սիրիայի հետ Թուրքիայի հարաբերություններում հավերժական խնդիրներ և դժգոհություններ չեն կարող լինել։ Ճիշտ ժամանակին կարող է տեղի ունենալ հարաբերությունների գնահատում և վերաձեւակերպում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Էրդողանը նշել է, որ Անկարան կարող է վերանայել երկխոսությունը այն երկրների հետ, որոնց հետ հարաբերություններում դժվարություններ կան։
«Այս հարցը կարող է հատկապես արդիական դառնալ Թուրքիայում (խմբ. 2023 թվականի հունիսին) ընտրություններից հետո»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Կարծիքներ