Խորը ցավ ապրեցի՝ լսելով «Արցախի հերոս» Մանվել Գրիգորյանի մահվան բոթը. Ա. ՀԱրությունյան

Խորը ցավ ապրեցի՝ լսելով «Արցախի հերոս» Մանվել Գրիգորյանի մահվան բոթը. Ա. ՀԱրությունյան

Խորը ցավ ապրեցի՝ լսելով «Արցախի հերոս», 1992-1996 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան բոթը: Անուրանալի է նրա ավանդը մեր հայրենիքի պաշտպանության ու կայացման գործում։

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին ու զինակիցներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով։

Նրա անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում