Նոր մանրամասներ Ալեքսեյ Նավալնիի թունավորումից (տեսանյութ)
Նոր մանրամասներ Ալեքսեյ Նավալնիի թունավորումից (տեսանյութ)
3 Սեպտեմբեր 2020 | 14:38
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում «Նովիչոկ» խմբի թույնի հետքեր են հայտնաբերվել: Այս մասին ասվում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հետազոտությունն անցկացվել է Գերմանիայի զինված ուժերի լաբորատորիայում։
Կանցլեր Անգելա Մերկելը և մի շարք նախարարներ հատուկ նիստ են գումարել, որի ընթացքում քննարկել են գերմանական կողմի հետագա քայլերը:
Հետազոտության արդյունքների մասին կտեղեկացնեն ՆԱՏՕ-ում և Եվրամիության Գերմանիայի գործընկերներին, ինչպես նաև ծանուցագիր կուղարկվի Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, որը 2019-ին հաստատել է արգելված նյութերի ցուցակում «Նովիչոկ»-ի ներառումը:
Կարծիքներ