Գնել Սանոսյանը Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Արկադի Փելեշյանին

Գնել Սանոսյանը Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Արկադի Փելեշյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանին:

Նախարարը շնորհավորել է Արկադի Փելեշյանին և հավելել, որ հարկավոր է արագորեն ներգրավվել աշխատանքային գործընթացին և ձեռնամուխ լինել համայնքային խնդիրների օր առաջ լուծմանը:

Փելեշյանը շնորհակալություն հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ համատեղ ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ, սեղմ ժամկետներում կկարողանան արդյունավետ ծրագրեր իրագործել համայնքային խնդիրների լուծման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում