S-400-ները չեն ինտեգրվելու ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգում. Էրդողանի խոսնակ

S-400-ները չեն ինտեգրվելու ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգում. Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը Bloomberg-ին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին, մասնավորապես, ռուսական զենիթահրթիռային համակարգերը գնելու շուրջ առաջացած լարվածությանը:

Ռուսական S-400 զենիթահրթիռային հակաօդային պաշտպանության համակարգերը գնելու պատճառով Անկարայի նկատմամբ Վաշինգտոնի ճնշումների վերաբերյալ Էրդողանի խոսնակը նշել է, որ «որոշումը մեկ օրվա ընթացքում չի կայացվել, և զենիթահրթիռային համակարգերը չեն ինտեգրվելու ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգում»:

Իբրահիմ Քալընը հավաստիացրել է, որ հիմնախնդիրը կարող է լուծվել կառուցողական երկխոսության արդյունքում, սակայն ամերիկյան կողմը պետք է հասկանա, թե որքան կարևոր է այս խնդիրը Թուրքիայի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում